Չարի վերջը

Հովանես Թումանյան

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,

Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թըռչե՜ք, գընաք,
      Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կըկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։

Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
      Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ…
      — Վա՜յ, չըկտրես,

Աստված սիրես,
      Էս մինն ահա
      Տար քեզ ծառա,
      Միայն թե էդպես
      Մի ջընջիլ մեզ

Բընով–տեղով,
      Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կըկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
      — Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.
      Ո՞ր սև սարում,
      Ո՞ր անտառում,
      Ո՞ր թըփի տակ
      Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
      Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կըկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
      — Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։

Ախ դու Կըկու, հիմար Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լըցնես ամբողջ կըկուներո՞վ…
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,

Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ…
      — Վա՜յ, չըկտրես,
      Աստված սիրես,
      Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
      Վերջինը գեթ
      Մընա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կըկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
      Ընչի՞ համար
      Եկա ես սար,
      Բուն շինեցի,
      Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,
      Տարավ, կերավ,
      Երկու, երկու,
      Կուկու… կուկու…
      Լաց էր լինում մարիկ Կըկուն:

Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կըկվի լացի ձայնը:
      — Էդպես տխուր ու զարհուրիկ
      Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրիկ:
      — Ինչպես չըլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սըրտամեռ,
      Գըլխիս էսպես փորձանք բերավ,
      Ձագուկներըս տարավ, կերավ:
      — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
      Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար Աղվեսի:
      Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
      Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
      Սարն ամենքիս է հավասար…
      Ո՞վ կըթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
      Անունը տա սըրած կացնի,
      Սրան-նրան սուտ վախեցնի,
      Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
      Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին
      Ո՞վ է տըվել սըրած կացին:
      Մին էլ որ գա ու սպառնա,
      Մի՛ վախենա, քըշի գնա:
      Էսպես ասավ Ագռավն ու թըռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ էն սըրտամեռ,
      Գըլխիս էսպես փորձանք բերավ,
      Ձագուկներըս տարավ, կերավ:
      — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
      Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար Աղվեսի:
      Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
      Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
      Սարն ամենքիս է հավասար…
      Ո՞վ կըթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
      Անունը տա սըրած կացնի,
      Սրան-նրան սուտ վախեցնի,
      Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
      Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին
      Ո՞վ է տըվել սըրած կացին:
      Մին էլ որ գա ու սպառնա,
      Մի՛ վախենա, քըշի գնա:
      Էսպես ասավ Ագռավն ու թըռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ:
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է…
      Հազիվ էր ասել, Կըկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կըտրես:

— Ո՞վ ասավ քեզ:
      — Ագռավն ասավ:
      — Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց,
հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր

ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ
սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
      — Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
      Աղվես աղա…

— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի,
Բայց մի վերջին խոսքըս լըսի:

Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գըտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:
Արի գընանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չըլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կըլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
      Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,

դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
      — Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
      Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
      Զգույշ Աղվես,
      Փորձանքի մեջ
      Ընկնեմ էսպե՜ս…
      Ա՜խ, անիրա՜վ

Դու սև Ագռավ…
      — Ինչքան էլ որ լինիս զգույշ,
      Չարի համար թե վաղ, թե ուշ,
      Էդ է պահված, Աղվես աղա,
      Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:

ղըրկես – ուղարկել
Ձըգի – քցել ներքև
հըրեն – ահա այն , այնտեղ
ջընջիլ – վերացնել կամ սպանել

2. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները: կկուն, աղվեսը, ագռավը, շունը։

 3. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշներն ու հոմանիշները:

4. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը: Սուտ խոսքերից չար Աղվեսի:
      Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
      Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
      Սարն ամենքիս է հավասար…
      Ո՞վ կըթողնի վեր կենա նա

5. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը: Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։

Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
      Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ…

6. Ինչպիսի՞ մայրիկ էր կկուն: վատ, վախկոտ լացկան։

7. Ինչպիսի՞ն էր աղվեսը: ագահ, վատը և խորամանկ

8. Աղվեսին նամակ գրի՛ր:

 9. Կկվի անունից շանը նամակ գրի՛ր և շնորհակալություն հայտնի՛ր նրան:

10. Նոր ավարտ հորինի՛ր հեքիաթի համար:

Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

39

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկինՍարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Առակը համառոտ պատմի՛ր։ Երեկոյան կույրերը քայլում էին փղերի մոտ, արաջինը մարմնին է կպնում ասում է պատ է զգուշ եղեք, եկրորդը ոտքը արաջ է բերում կպնում է փղի որքին ասում է կոճղ է, երորդը քիթն է բրնում ասում է օձ է օձ զգուշ, չորորդն էլ պոչն է բնում ասում է թոկ է, և ոնց եկան այտ պեսել կույր գնացին։

2. Ի՞նչ է սովորեցում առակը: Որ ամեն մեկը իրա համար մտածի։

3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր: հերոսները լավ էին մտածում ինչ կարող է լինել բայց նրանք բոլորնել սխալ էին։ նրանք կարաին հարցնել ուրիշ մարդկանց իչ է սա, կամ ընդամենը մտածեին մտքի մեջ ոչթե հաիտարարեյն։

4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին: Երեկոյան կույրերը քայլում էին սիրամարգերի մոտով, արաջինե թետուրին է կպանում ասում է ճնճղուկ է, միուսը կպնում է կտոցին ասում է օձի բերան է զգուշ եղեք, միուսը մոտենում է սիրամարգին, սիրամարգը ձայն է հանում ասում է ջաիլամ է, և ոնց եկան այտպես էլ գնացին

5. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք – երրորդ

Ութ – ութերորդ

Չորս – չորորդ

Վեց – վեցերորդ

Յոթ – յոթերորդ

Մեկ – արաջին

Ճաբորդությոն դեպի հայկական արվեստի թանգարան

Ես իմդասարանի հետ գնացել էի հայկական արվեստի թանգարան, այն տեղ շատ լիքը հին հայկական բաներ սովորեցինք, մենք առջինը հադիպեցինք մեր կարելի է ասել ղեկավարին, մենք խոսացինք կարպետների ու գորգերի տարբերության մասին և մեր ղեկավարը հեքյաթներով պատմում էր արվեստների մասին, գաթանախշերի մասին, հավերժության հուշանշանի մասին նուին իսկ հին ժամանակ, որ գրքեր չկաին, որ տեղ էին դնում թխտերը մարդկանց, սովորեցինք գլուխ գործոցների մասին, վիշապագորգերի մասին և իհարկե գթալամաների մասին, ընտանիքում քանի մարդ ապրում է գդալամաների մեջ այտ քան շերեփ եր դրված

Ճամբորդություն դեպի Ջրվեժ անտառա պարկ

Ես իմ դասարանով գնացել էի ջրվեժ, մենք գնացել, էինք դպրոցական ավտոբուսով, այն տեղ շատ հավես էր, հենց որ մենք հասան ջրվեժ, մենք քայլեցինք մի դիք տեղ, որ բուբլիկներով սղանք, մենք թեյ խմեցինք, նուին իսկ շներ տեսանք, ճանապարին զուշացման նշաներ կաին, մի խոսքով ընկերների հետ լավ ժամանակ անցկացրեցինք և բուբլիկներով սղացինք։

Դդմահեքիաթ․ Ճամբորդող դդումը

Լինում է չի լինում մի երջանիկ դդում, մի օր դդումը երեխա է ոնենում, մեծ դդումը դուրս է գալիս ընկեր գտնելու համար, նա գտավ մեկ ընկեր գազարը, նրանք ուսումանսիրում էին քաղաքը, մի օր նրանք տեսան մի մեծ պալատ, պալատում ոշմեկ չկար նրանք որոշեցին մեծ դդումը լինի թագուհին իսկ գազարը թագավորը,

իսկ փոքր դդումը արքայազնը, նրանք նայեցին աշխարը շատ որախոթյամբ

Տեղեկություներ դդմի մասին

  1. Դդմի կյանքի փուլերը Դդում – Դդումը դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղից է։ – Դդումը և նրա սերմերը օգտագործվել են հարյուրավոր դարեր առաջ: – Դդումը ունի կյանքի 6 փուլ, որոնք են՝ սերմ, բողբոջ, որթատունկ, ծաղիկ, կանաչ պտուղ և դդում: Դդմի կյանքի փուլերը Սերմ Բողբոջ Որթատունկ Դդում Կանաչ պտուղ ԾաղիկԱմենամեծ դդումը – Դդմի քաշը տատանվում է միջինում 2-8 կգ.: – Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամեն տարի անցկացվում է ‹‹Ամենամեծ դդում›› մրցույթը: ‹‹Հելոյին›› – Դդումի հետ կապված մեկ այլ իրադարձություն է ‹‹Հելոյին›› տոնի նշումը, որը տեղի է ունենում ամեն տարի հոկտեմբերի 31-ին: – Այդ տոնը նշում են մի շարք երկրներում, բայց ամենատարածվածը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ‹‹Հելոյին›› – Այդ օրը հատկապես սիրված է երեխաների կողմից, քանի որ նրանք հագնում են տարբեր կախարդների զգեստներ և տնից- տուն քաղցրավենիք են հավաքում և աղոթում այդ ընտանիքում մահացած մարդկանց համար: – Այդ տոնի նշանն է փորագրած դդումը:
Картинки по запросу ամենամեծ դդումի մասին և նրա քաշը
Картинки по запросу ամենամեծ դդումի մասին և նրա քաշը
tykva_3_600

Աշխարհում հայտնի է դդմի մոտ 20 տեսակ: Դդումը լինում է վայրի և մշակովի:  Վայրի տեսակները հիմնականում հանդիպում են Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հարավային մասերում: Կան դդմի դեկորատիվ տեսակներ և հատուկ տեսակներ, որոնք աճեցնում են որպես անասնակեր:

Պտուղները լինում են տարբեր մեծության, ձևերի և գույների։ Դդումը շատ օգտակար է, նրա պտուղը և սերմերը պարունակում են շաքարներ, հանքային նյութեր և  մեծ քանակությամբ տարբեր վիտամիններ։ Դդմի սերմերից ստանում են նաև յուղ:

Ասիայում դդմի կեղևից պատրաստում են ըմպամաններ:

Ամենամեծ դդումը աճեցրել է Քրիս անունով մի ամերիկացի, այդ դդմի քաշը եղել է 820կգ.:

Դդումը օգտագործում են և հում, և եփած: Նրանից պատրաստում են հյութեր, աղցաններ, ապուրներ, տաք ուտեստներ, մուրաբա և չիր:

Ամենահայտնին մեզ համար ղափաման է, որը եփում են բրնձով, չիր-չամչով և մեղրով: